Հոդվածներ

«Կադիս» 0-3 «Ռեալ Մադրիդ». Արտագնա հաղթանակով դարձանք առաջատար
21.04.2021
3315 0

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Կադիսին»:

Կարիմ Բենզեմայի ֆանտաստիկ ելույթը դարձավ «Արքայական ակումբի» հաջողության բանալին:

«Ռեալը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, իսկ ֆրանսիացի հարձակվողը մասնակցեց բոլոր գոլերին: Երկու դեպքում Բենզեման անձամբ գրավեց մրցակցի դարպասը, իսկ մյուս դեպքում կատարեց գոլային փոխանցում:

Այսպիսով՝ «Ռեալը» կարևորագույն հաղթանակ է տոնում՝ իր ակտիվում գրանցելով 70 միավոր, որով այս պահին մրցաշարային աղյուսակի առաջատարն է անցկացրած 32 խաղից հետո:

«Ատլետիկոն» նույնպես վաստակել է 70 միավոր, բայց 31 խաղից հետո: «Բարսելոնան» «Ռեալից» 2 խաղ պակաս է անցկացրել և իր ակտիվում ունի 65 միավոր:

Լա լիգայի շրջանակում «Ռեալն» իր հաջորդ խաղը կանցկացնի ապրիլի 24-ին՝ ընդունելով «Բետիսին»:

Լա լիգա, 31-րդ տուր

«Կադիս» 0-3 «Ռեալ Մադրիդ»

Գոլերը՝ Բենզեմա 30՛, 40՛, Օդրիոսոլա 33՛


ՏԵՍԱՆՅՈՒԹ

Robbie Raul, Realmadrid.am


Ամենակարդացված