• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • El Chiringuito TV. «Ռեալը» պատրաստ է Ազարին ներառել Մբապեի տեղափոխության գործարքում

Հոդվածներ

El Chiringuito TV. «Ռեալը» պատրաստ է Ազարին ներառել Մբապեի տեղափոխության գործարքում
01.12.2020
1940 0

«Ռեալն» ու ՊՍԺ-ն կարող են տրանսֆերային փոխանակություն իրականացնել:

Ինչպես հաղորդում է El Chiringuito TV-ն, «սերուցքայինները» պատրաստ են Էդեն Ազարին ներառել Կիլիան Մբապեի՝ հնարավոր տեղափոխության գործարքում (գավելավճարով):

Նշվում է, որ ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը դժգոհ է բելգիացու՝ անընդհատ կրկնվող վնասվածքներից: 

Ավելի վաղ տեղեկություն կար, որ այդ խաղացողը կարող է լինել Վինիսիուս Ժունիորը:

Միևնույն ժամանակ «Ռեալը» կարող է ընդհանրապես հրաժարվել Մբապեի տրանսֆերը գնելու մտքից՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված