Իսպանիայի առաջնության 34–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Սելտայի» հետ (04.05.2025, 16:00):
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Սելտան» լավ թիմ է, վերջերս նրանք գրեթե հաղթում էին «Բարսելոնային»։ Բայց մենք կպայքարենք Լա Լիգայի չեմպիոնության համար մինչև վերջին վայրկյանը։ Մենք կարող ենք նվաճել չեմպիոնական տիտղոսը։
Անցած մրցաշրջանը հրաշալի էր մեզ համար, իսկ ընթացիկը՝ ավելի բարդ։ Սա մեր լավագույն մրցաշրջանը չէ, բայց դեռ 5 խաղ կա, և կարող եք վստահ լինել՝ մենք չենք հանձնվելու, մենք կպայքարենք մինչև վերջ։ Այս մրցաշրջանը դեռ կարող է շատ լավը դառնալ։
«Բարսելոնային» պարտվելը գավաթի եզրափակիչում տհաճ նստվածք թողեց, բայց մենք մեղադրում թիմին»։
«Իմ ապագայի մասին կխոսեմ մայիսի 25-ից ոչ շուտ։ Չեմ կարող ասել, թե ինչ կլինի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Ես մեծ հարգանք ունեմ «Ռեալի» նկատմամբ, երբեք խնդիրներ չեմ ունեցել ակումբի հետ։ Երբ էլ որ հեռանամ՝ 2025-ին, 2026-ին կամ 2030-ին՝ դա կլինի ֆանտաստիկ հրաժեշտ, քանի որ ես սիրում եմ «Ռեալին», իսկ «Ռեալը»՝ ինձ։ Ես երբեք չեմ վիճի կամ կռվի ակումբի հետ։
Մենք չենք կարող վերահսկել լուրերի տարածումը։ Թույլ տվեք ասել, որ դրանցից շատերը չեն համապատասխանում իրականությանը։
Գիտեմ, որ դուք՝ լրագրողներդ, հիասթափված եք, քանի որ այսօր ոչ մի հայտարարություն չեմ անում իմ ապագայի վերաբերյալ, բայց ինձ դա չի անհանգստացնում»։
«Հիմա Վալյեխոն ավելի շատ հնարավորություն ունի խաղաժամանակ ստանալու»։
«Գյուլերը դաշտում ցուցադրում է իր հրաշալի հմտությունները։ Կարծում եմ՝ նա հիանալի կիսապաշտպան է դառնալու, շատ քչերն ունեն նման որակներ։ Արդան շատ կարևոր ֆուտբոլիստ է լինելու «Ռեալի» ապագայում»։