Հոդվածներ

Դին Հաուսենը ներողություն է խնդրել «Ռեալի» երկրպագուներից
06.07.2025
640 0

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Դին Հաուսենը դիմել է երկրպագուներին Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում ստացած կարմիր քարտից հետո։

Հիշեցնենք, որ այդ խաղում «Արքայական ակումբը» հաղթել էր 3:2 հաշվով։ Իսպանացի ֆուտբոլիստը հեռացվել էր հանդիպման 90+6-րդ րոպեին։

«Այսօր ամբողջ թիմը հրաշալի հանդես եկավ։ Խնդրում եմ ներել հեռացմանս համար ու այն բանի համար, որ չեմ կարող օգնել թիմին հաջորդ խաղում։ Առա՛ջ, Մադրիդ», — գրել է Հաուսենը սոցցանցերում:

Հեռացման պատճառով պաշտպանը չի կարող մասնակցել Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի՝ ՊՍԺ-ի դեմ խաղին, որը կկայանա հուլիսի 9-ին:


Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված