Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ–ում անցկացվող Աշխարհի ակումբային առաջնությունը։
«Աշխարհի ակումբային առաջնությունն իսկական աղետ է՝ ֆուտբոլիստներն ու լիգաները դեմ են այս մրցաշարին, որը լրջորեն վնասում է ֆուտբոլային էկոհամակարգը։
Հեռուստատեսային եկամտի և հովանավորների հարցով արդեն ամեն ինչ ասված է։ Տոմսերը գնանկում են ապրում, որպեսզի մարզադաշտերը «լիքը» երևան, միևնույն ժամանակ, ֆուտբոլիստներն ու իրավաբանական անձինք հարկային խնդիրների են բախվում,ավելի վատ կարո՞ղ է լինել։
Այնուամենայնիվ, այնպես է ներկայացվում, որ սա մեծ հաջողություն է և ֆուտբոլի ապագան»,– գրել է Տեբասը X–ում։
Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչում «Ռեալը» կմրցի ՊՍԺ–ի, իսկ «Չելսին»՝ «Ֆլումինենսեի» հետ։