Հոդվածներ

AS․ Ռյուդիգերի տեղը մեկնարկային կազմում այլևս երաշխավորված չէ
24.08.2025
453 0

2025/26 մրցաշրջանը Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի համար ռեստարտի մրցաշրջան։ Այս մասին գրում է AS-ը:

Գերմանացին ստիպված կլինի պայքարել մեկնարկային կազմում տեղը պահպանելու համար՝ մրցելով Էդեր Միլիտաոյի և Դին Հաուսենի հետ։ Ի տարբերություն նախորդ երկու տարիների, նրա տեղը մեկնարկային կազմում այլևս երաշխավորված չի լինի։

Անտոնիո Ռյուդիգերը նախորդ մրցաշրջանի մեծ մասն անցկացրել է մենիսկի մասնակի պատռվածքով։

Միևնույն ժամանակ, նա նախորդ մրցաշրջանում եղել է ամենաշատ խաղաժամանակ ստացած պաշտպանն ու այդ ցուցանիշով երկրորդը «Ռեալի» բոլոր խաղացողների շրջանում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված