Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պարզաբանել է Վինիսիուսի շուրջ ստեղծված իրավիճակը։
- Ձեզ անհանգստացնու՞մ է Վինիսիուսի շուրջ առաջացած աղմուկը։
- Ես տեսնում եմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է։ Մրցաշրջանը նոր է սկսվել։ Մենք դեռ նոր ենք մեկնարկել։
Բոլորը շատ են ցանկանում, որ այս մրցաշրջանը հաջողս ստացվի, և բոլորն էլ դրական տրամադրությամբ են։ Դա շատ կարևոր է,– իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին «Արքայական ակումբը» Լա լիգայի երկրորդ տուրում ուժերը կչափի մրցաշարի նորեկ «Օվիեդոյի» հետ։
Fanat, Realmadrid.am