Հոդվածներ

Ռոնալդուի բացառիկ ռեկորդը, որով միակն է պատմության մեջ
24.08.2025
1071 0

Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն սահմանել է բացառիկ ռեկորդ։

«Ալ-Նասրի» հարձակվողը, իրացնելով 11 մետրանոց հարվածն «Ալ-Ահլիի» դեմ  Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի խաղում (խաղը ավարտվեց՝ 2-2, 11-մետրանոցներով՝ 3-5), 100-րդ գոլը խփեց Էր-Ռիադի ակումբի կազմում։ Ռոնալդուն դարձավ ֆուտբոլի պատմության մեջ առաջին խաղացողը, որը 100 կամ ավելի գոլ է խփել չորս տարբեր ակումբների կազմում։

Մադրիդի «Ռեալում» նա հեղինակել է 450 գոլ, «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 145, «Յուվենտուսում»՝ 101։

Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում Կրիշտիանուն մրցակիցների դարպասը խոցել է 138 անգամ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված