Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենին 100–րդ հաղթանակը տոնեց թիմի կազմում, երբ «Արքայական ակումբը» ԱԱԱ–ի 1/8 եզրափակիչում 3։2 հաշվով առավելության հասավ «Բորուսիա Դորտմունդի» նկատմամբ։
Ֆրանսիացին, որն այս պահին անցկացնում է իր երրորդ մրցաշրջանը մադրիդյան ակումբում, արդեն մասնակցել է 145 հանդիպման և նվաճել է 8 տիտղոս՝ 1 Չեմպիոնների լիգա, 2 Աշխարհի ակումբային առաջնություն, 2 ՈւԵՖԱ Սուպերգավաթ, 1 Իսպանիայի առաջնություն, 1 Իսպանիայի գավաթ և 1 Իսպանիայի սուպերգավաթ։
Ընթացիկ մրցաշրջանն ամենահաջողն էր հաղթանակների թվով՝ 37, որոնք միանում են նրա առաջին մրցաշրջանի 33 և 2023/24 մրցաշրջանի 30 հաղթանակներին՝ ամբողջացնելով հարյուրյակը։ Ինչ վերաբերում է մրցակիցներին, ապա «Սելտա Վիգոն» այն թիմն է, որի դեմ Չուամենին ամենաշատ հաղթանակներն է տարել՝ 7 հաղթանակ 7 խաղում։