Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Բորուսիա Դորտմունդի» հետ և հաղթեց 3։2 հաշվով։
«Ռեալ Մադրիդը» Ալոնսոյի գլխավորությամբ առաջին 5 խաղերից 4-ում հաղթանակ է տարել (նաև 1 ոչ-ոքի)։
«Ռեալ Մադրիդը» 7-րդ անգամ հաղթեց «Բորուսիային»՝ Դորտմունդից դուրս (+2 ոչ-ոքի)։
Գոնսալո Գարսիան միակ ֆուտբոլիստն է Աշխարհի ակումբային առաջնությունում, որը մասնակցություն է ունեցել իր թիմի բոլոր խաղերի գոլային գործողություններում (4 գոլ և 1 գոլային փոխանցում)։
Գոնսալո Գարսիան գլխավորում է ԱԱԱ-ի լավագույն ռմբարկուների ցանկը (4 գոլ)՝ միանալով Դի Մարիային, Լեոնարդոյին և Գիրասիին, որոնք արդեն դուրս են մնացել մրցաշարից։
Ֆրանը Ալոնսոյի գլխավորությամբ անցկացրած 5 պաշտոնական խաղում խփել է 1 գոլ՝ այնքան, որքան Անչելոտիի գլխավորությամբ անցկացրած 80 խաղում։
Չուամենին «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում գրանցեց իր 100-րդ հաղթանակը։