Հոդվածներ

«Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել
19.04.2022
5475 0

«Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Կրիշտիանու Ռոնալդուի նորածին որդու մահվան կապակցությամբ՝ ցավակցության ու սփոփանքի խոսքեր հղելով պորտուգալացուն:

«Մադրիդի «Ռեալ»-ը, նրա նախագահը և նրա տնօրենների խորհուրդը խորապես ափսոսում են երեխաներից մեկի մահվան համար, որին սպասում էին մեր սիրելի Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը:

 Ցավակցում ենք Կրիշտիանուին ու նրա ընտանիքին, կիսում ցավն ու նրանց ուղարկում մեր ողջ սերն ու ջերմությունը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պորտուգալացու նորածին որդին մահացել է: Նորածին աղջկա և Ջորջինայի հետ ամեն ինչ կարգին է:

Դեռ հոկտեմբերին զույգը հայտնել էր, որ երկրվորյակների է սպասում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված