Դանի Կարվախալը, Դին Հաուսենը և Վիկտոր Մունյոսը հանդիպել են լրագրողների հետ՝ «Յուվենտուսի» դեմ ԱԱԱ–ի 1/8 եզրափակչից առաջ, որը տեղի կունենա Մայամիի «Hard Rock» ստադիոնում (հուլիսի 1, 23։00):
«Թիմն անհամբեր սպասում է վաղվա խաղին։ Սկսվում է փլեյ-օֆֆ փուլը, որը ամենակարևորն է։ Եթե պարտվես՝ դուրս ես մնում։ Մինչև վերջ։ Թիմը կենտրոնացած է «Յուվենտուսի» խաղի վրա ու մեծ վստահություն է հավաքում։ Հուսով եմ՝ կհասնենք քառորդ եզրափակիչ»։
«Խմբային փուլը մեզ համար հեշտ չէր։ Հաղթեցինք «Պաչուկային»՝ խաղալով ամբողջ հանդիպումը 10 խաղացողով։ Թիմը վստահություն է ձեռք բերում, իսկ վաղվա մրցակիցը ավելի ուժեղ է, քան մինչ այժմ հանդիպածները։ Սա արդեն վճռորոշ փուլ է։ Արդեն ուզում ենք դուրս գալ խաղադաշտ»։
Խաբի Ալոնսոյի տակտիկան
«Միսթրը մեծ բազմակողմանիություն է տալիս թիմին, մասնավորապես՝ Չուամենիի դիրքի հարցում։ Իսկ ինձ համար՝ թեկուզ դարպասապահ դնեն, խնդիր չկա։ Խաղացել եմ որպես կենտրոնական պաշտպան, ձախ եզրային, եզրային հարձակվող․․․ միշտ պատրաստ եմ օգնելու այնտեղ, որտեղ մարզիչն անհրաժեշտ է համարում»։
Վերականգնումը
«Անհատական առումով ինձ շատ լավ եմ զգում։ Արդեն թիմային ռեժիմում եմ։ Չգիտեմ՝ վաղը վերջնականապես կընդգրկվե՞մ հայտացուցակում, բայց շատ գոհ եմ։ Ես ինձ լավ եմ ճանաչում ու գիտեմ, եթե դուրս գամ խաղադաշտ՝ 100%ով կտրվեմ խաղին։ Առանց վախի ու լիարժեք վստահությամբ։ Այդ փուլն արդեն հաղթահարված է։ Միակ բացս՝ մրցակցային տեմպի պակասն է, քանի որ թիմի հետ միայն երկու շաբաթ է, ինչ մարզվում եմ»։
«Մինչև չես ապրում այս ամենը, չես գիտակցում՝ ինչի միջով ես անցնում։ Սա եղավ իմ կարիերայի ամենահասուն պահին, ու ընտանիքիս, երեխաներիս ու կարգավորված կյանքի շնորհիվ վերականգնումը շատ ավելի հեշտ ընթացավ։ Եթե այլ պահի լիներ, երևի թե չափազանց շատ կմտածեի այդ մասին։ Պետք է առաջին իսկ օրից ընդունել, որ լուրջ վնասվածք ունես, չշտապել ու փուլ առ փուլ շարժվել։ Արդեն գրեթե 9 ամիս է անցել, ու ես պատրաստ եմ մրցակցության»։
Դժվար պահերը
«Իհարկե եղել են պահեր, երբ վնասվածքը նյարդայնացնում էր, բայց պետք է ընդունել իրավիճակը։ Ամեն օր արթնանում էի էներգիայով՝ շնորհակալ լինելով անգամ մարզասրահում վարժություններ անելու կամ անսպասելիորեն հենակով քայլելու հնարավորության համար։ Սա է ամբողջ վերականգնման հիմքը»։
Խոսելով Խոսելուի ու Գոնսալոյի մասին
«Խոսելուի հետ ամեն ինչ լավ ընթացավ։ Նա այն դասական 9 համարն է, որ կենտրոնական պաշտպաններին սեղմում է ու վերջում գոլ է խփում։ Հիշում եմ նաև Լյուկ դե Յոնգին, ով մի ժամանակ շատ միավոր բերեց «Բարսելոնային»։ Անցյալ տարի վնասվածքների պատճառով մեզ նման այլընտրանքը պակասեց։ Իսկ Գոնսալոն լիովին պատրաստ է։ Ֆիզիկապես ձևավորված է ու շատ բան կտա թիմին։ Եթե ակումբը որոշի վստահել այդ դերը նրան, վստահ եմ՝ նա պատշաճ կկատարի»։
«Մենք պատրաստ ենք և հուսով ենք՝ կհաղթենք։ Նախապես մշակված պլան ունենք՝ ֆիզիկապես լավ վիճակում լինել։ Խաղում ենք հաղթելու, հպարտության համար։ Սա է մեր նպատակը»։
«Մենք «Ռեալ Մադրիդն» ենք։ Պետք է միշտ հաղթել։ Մեր նպատակը գավաթը նվաճելն է։ Բացի այդ, հաճելի է տեսնել, թե ինչպես է Կարվախալը նորից մարզվում. նա մեզ ավելի ուժեղ կդարձնի»։
«Ես գոհ եմ։ Միշտ կա զարգացման հնարավորություն, ու հուսով եմ՝ վաղը կկարողանամ ցույց տալ առաջընթացը»։
«Օրացու՞յցը։ Պետք է խաղալ ու վերջ։ Կատարելու եմ այն, ինչ ինձ հանձնարարեն։ Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ»։
«Մբապե՞։ Վաղը կտեսնեք, բայց կարծում եմ՝ նա լավ վիճակում է»։
«Իմ օրերը «Յուվենտուսու՞մ»։ Նրանք պաշտպանությունում շատ ուժեղ են ու մեծ ուշադրություն են դարձնում պաշտպանական սխեմաներին։ Շատ բան սովորեցի այնտեղ ու շնորհակալ եմ»։
«Վալվերդեն ինձ համեմատել է Կրոսի հե՞տ։ Ֆեդեն հիանալի խաղացող է ու լավ ընկեր։ Շնորհակալ եմ հաճոյախոսության համար»։
«Ներսում կատարվող կատակնե՞րը։ Դրանք մեր ներքին կատակներ են։ Մեր հանդերձարանը լեցուն է հրաշալի մարդկանցով։ Ինձ շատ են ծիծաղեցնում։ Ինչ–որ կատակ էլ ես եմ անում»։
«Թիմը շատ լավ վիճակում է։ Ինձ համար աննկարագրելի փորձ է լինել լավագույն խաղացողների հետ՝ նույն հանդերձարանում։ Շատ հպարտ եմ ու շատ բան եմ սովորում։ Մենք՝ բոլոր ակադեմիական խաղացողներս, միասին ենք ապրում այս փորձառությունը, այս երազանքը՝ փորձելով յուրաքանչյուր վայրկյանը օգտագործել»։
«Փորձում եմ առավելագույնը քաղել փորձառու խաղացողներից, որոնք օգնում են մեզ։ Նրանք ասում են՝ հանգիստ եղեք ու մի վախեցեք սխալվելուց»։
«Խաբի Ալոնսոն մեզ մեծ վստահություն է փոխանցում։ Նա շատ մոտ է խաղացողներին ու մեզ ասում է՝ ուժեղ խաղացեք»։
«Գոնսալո՞ն։ Տեսնել, թե ինչպես է ակադեմիայի ֆուտբոլիստը ունենում հնարավորություններ «Ռեալում», շատ հաճելի է։ Շատ ուրախ եմ նրա հաջողության համար»։
«Եղանակին արդեն հարմարվում ենք։ Դժվար է, քանի որ շատ շոգ է։ Բայց պետք է փորձենք առավելագույնս օգտագործել այն, ինչ ունենք»։
«Սոցիալական ցանցերի ճնշո՞ւմը։ Սրանք ֆուտբոլի մասն են։ Երբեմն գնդակը մտնում է դարպասը, երբեմն՝ ոչ։ Սա մեզ օգնում է փորձ ձեռք բերել, զարգանալ ու առաջ շարժվել։ Թիմում, ընտանիքում ու ակումբի ներսում ինձ աջակցում են ու լավ են վերաբերվում»։