Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, Մադրիդի «Ռեալում» շարունակում են լիովին վստահել Խաբի Ալոնսոյին և գտնում են, որ նա իդեալական մարզիչ է թիմի համար, չնայած վերջին շրջանում թիմի անհաջող ելույթներին։
Նշվում է, որ «Արքայական» ակումբում ամբողջովին ընդունում են մարզչի կայացրած որոշումները, այդ թվում նաև տակտիկական փոփոխություններն ու Վինիսիուսին պահեստայինների նստարանին թողնելը։ Ալոնսոյին տեսնում են որպես պրոեկտի առաջնորդ, որի հեղինակությունը բարձր է յուրաքանչյուր ֆուտբոլիստի հեղինակությունից։ Ակումբում նաև համարում են, որ վերջին շրջանում թիմի ելույթները ևս պրոեկտի մաս են կազմում և այդ ամենին նորմալ են վերաբերվում։
Հիշեցնենք, որ Լա Լիգայում «Ռեալը» մեկ միավորով գերազանցում է «Բարսելոնային» և մրցաշարային աղյուսակի ամենավերին հատվածում է։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն