• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մաստանտուոնոն՝ «Ռեալի» մասին. «Սա երազանք էր, որը իրականություն դարձավ»

Հոդվածներ

Մաստանտուոնոն՝ «Ռեալի» մասին. «Սա երազանք էր, որը իրականություն դարձավ»
24.06.2025
145 0

Ֆրանկո Մաստանտուոնոն խոսել է «Ռեալ» տեղափոխության մասին։ 

«Աշխարհի յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է խաղալ «Ռիվեր Փլեյթում» և «Ռեալում»։ Ես ցանկանում եմ հեռանալ «Ռիվեր Փլեյթից» բարձր նոտայի վրա, քանի որ այն ինձ տվել է ամեն ինչ, և ես անչափ շնորհակալ եմ։ Ես կենտրոնացած եմ այս թիմի հետ ԱԱԱ-ն հաղթելու վրա։

Այն, թե ինչպես է Ալոնսոն ինձ հետ զրուցել, ուղղակի ապշեցուցիչ էր, և ես շնորհակալ եմ նրան։ Այդ զրույցը շատ կարևոր նշանակություն ունեցավ, քանի որ, երբ դու պետք ես մարզչին, դա նշանակում է, որ վստահություն կա։ «Ռիվեր Փլեյթից» հեռանալը հեշտ չէ, բայց նրա խոսքերը ինձ կարողացան համոզել՝  կատարելու այդ քայլը։ 

«Ռեալում» խաղալը երազանք էր, որը իրականություն դարձավ։ Կարիք չկա նշելու, թե ինչ ակումբի մասին է խոսքը։ Մենք բոլոր շատ լավ գիտենք դա։ Այդ ակումբը ամենից շատ տիտղոսներն է նվաճել Եվրոպայում և համարվում է աշխարհի լավագույն ակումբը։ Սա նոր մարտահրավեր է». նշել է երիտասարդ ֆուտբոլիստը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված