• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է «ԱԶ Ալկմարի» ֆուտբոլիստի ծառայություններով

Հոդվածներ

«Ռեալը» լրջորեն հետաքրքրված է «ԱԶ Ալկմարի» ֆուտբոլիստի ծառայություններով
30.06.2025
175 0

«Ռեալը» լրջորեն հետաքրքրված է «ԱԶ Ալկմարի» 19-ամյա կիսապաշտպան Կես Սմիթի ծառայություններով։ 

Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնությունում հոլանդացին դարձավ լավագույն ֆուտբոլիստ։ Մրցաշարի եզրափակչում նրանք հաղթեցին Իսպանիայի ընտրանուն։

Ինչպես հայտնում է As-ը, «Ռեալը» նախկինում հետևել է ֆուտբոլիստին, սակայն այժմ հետաքրքրվածությունն էլ ավելի է աճել։ Նա դարձել է կիսապաշտպանության գիծն ուժեղացնելու լուրջ տարբերակ, և որոշակի կոնտակտներ նրա հետ արդեն եղել են։

Սմիթի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2028 թվականը։ Տրանսֆերը կախված է լինելու բանակցությունների ընթացքից, սակայն դեռևս չի նշվում, թե որքան գումար է պահանջելու հոլանդական ակումբը։ 

«ԱԶ»-ում չեն դիտարկում իրենց սանին բաց թողնելու տարբերակը, սակայն որոշիչ կարող է լինել ֆուտբոլիստի ցանկությունը, իսկ նրան մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, «Ռեալում» հանդես գալը նրա երազանքն է։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված