Հոդվածներ

Վինիսիուսի նոր պայմանագրի շուրջ չլուծված հարցեր կան
26.06.2025
149 0

Վինի Ջունիորը դեռևս չի համաձայնեցրել նոր պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ աշխարհի ակումբային առաջնությունից հետո կողմերը նոր պայմանագիր կկնքեն, որը կգործի մինչ 2023 թվականը, և ըստ որի Վինին կդառնար «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

«Վինիսիուս Ջունիորը դեռևս չի կնքել «Ռեալի» հետ նոր պայմանագիրը։ Դեռ կան հարցեր, որոնք լուծման կարիք ունեն». նշել է El Chiringuito de Jugones-ի լրագրող Խոսեպ Պեդրերոլը։

Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանում Վինին մասնակցել է 30 հանդիպման և դարձել 11 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված