Հոդվածներ

Խոսելու. «Ռեալն» իմ ամբողջ կյանքի ակումբն է»
20.07.2023
1402 0

«Ռեալի» նորեկի հարցազրույցը

«Ես շատ ուրախ եմ «Ռեալ Մադրիդ» վերադառնալուս կապակցությամբ: Ես շատ բան եմ հիշում այստեղ զգացածիցս, բայց հիմա նոր զգացողություն կա, նոր թիմակիցներ ունեմ և շատ արագ հարմարվում են: Ես շատ ուրախ և երջանիկ եմ կրկին այստեղ հայտնվելու համար»:

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ հիանալի որակներ ունի, որոնք ապացուցվում են ծանր մարզումների ժամանակ: Ինտենսիվությունը առավելագույնի վրա է և մենք ցանկանում ենք հաղթել, ինչպես նաև գերազանցել մրցակցին գնդակը տիրելու առումով: Ինձ համար մեծ ուրախություն է նման մեծագույն ֆուտբոլիստների հետ խաղադաշտ դուրս գալը»:

«Պետք է հաճույք ստանալ կյանքից: Ես իմ կարիերայի այնպիսի փուլում եմ, որ հաճույք եմ ստանում յուրաքանչյուր րոպեից և յուրաքանչյուր վայրկյանից: 12 տարի անց ես նոր փորձ եմ ապրում»:

«Ես շատ աճել եմ ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ առումով: Ես ընտանիք ունեմ, երեխաներ և դրանից հետո դու այլ կերպ ես նայում աշխարհին: Երբ ես հեռացա այստեղից՝ երեխա էի, որը իրականացրեց իր երազանքը՝ նորամուտը նշել «Ռեալի» կազմում: Հիմա ես այլ ֆուտբոլիստ եմ, որը մեծ փորձ ունի և որին թույլ են տվել վերադառնալ»:

«Կարվախալը, Լուկասը և Նաչո՞ն, նրանց հետ ամեն ինչ շատ հեշտ է: Իմ հեռանալուց հետո մենք հիանալի հարաբերություններ ենք պահպանել և որոշ առումով շատ նման ենք: Հենց նրանք են ինձ ցույց տալիս, թե ինչպես է ամեն բան աշխատում և թեթևացնում են գործս»:

«Ռեալն» իմ ամբողջ կյանքի ակումբն է: Ես միշտ «Ռեալի» երկրպագու եմ եղել և ինձ բախտ է վիճակվել Լա լիգայում նորամուտը նշել այս մարզաշապիկով՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում»:


Ամենակարդացված