Հոդվածներ

Պատմական գոլեր. Գուտի
22.12.2021
1471 0

Այս անգամ պատմական գոլերի թվում է հայտնվել Գուտիի՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դարպասը խփած գնդակը։ 

Լինելով Մադրիդի «Ռեալի» սան, Գուտին իր նորամուտը գլխավոր թիմում նշել է 19 տարեկան հասակում՝ մասնակցելով 1995/96 մրցաշրջանի «Սևիլիայի» դեմ հանդիպմանը։ 

Այս գոլը Գուտին հեղինակել է 2006/07 մրցաշրջանում։ Հիանալի հակագրոհի արդյունքում նա կարողացել է թիմի առավելությունը հասցնել 3 գոլի։ «Ռեալը» հաղթեց այդ խաղում 4-1 հաշվով, իսկ մրցաշրջանի արդյունքում նվաճեց Լա Լիգայի իր 30-րդ գավաթը։ 

Գուտին «Ռեալի» կազմում մասնակցել է 542 հանդիպման՝ դառնալով 77  գոլի հեղինակ։ «Արքայական» ակումբի հետ իսպանացին նվաճել է 15 գավաթ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված