Իսպանիայի առաջնության 5–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Էսպանյոլի» հետ և հաղթեց 2։0 հաշվով։
«Ռեալ Մադրիդը» մրցաշրջանի բոլոր մրցաշարերում անցկացրած առաջին 6 պաշտոնական խաղերում տարավ 6 հաղթանակ․ ակումբի պատմության մեջ 8-րդ դեպքը։
Գոնսալոն 2016 թվականից ի վեր ամենաերիտասարդ իսպանացի հարձակվողն է (21 տարեկան և 180 օրական), որը Լա Լիգայի խաղում հայտնվել է «Ռեալի» մեկնարկային կազմում։ 9 տարի առաջ Պրիմերայի խաղում մեկնարկային կազմում հայտնվել էր Մ. Ասենսիոն (20 տարեկան և 213 օրական)։
Միլիտաոյի գոլը խփվեց 26 փոխանցումից բաղկացած կոմբինացիայից հետո՝ սա Լա Լիգայում պաշտպան ֆուտբոլիստի կողմից խփած գոլի ռեկորդն է առնվազն 05/06 մրցաշրջանից ի վեր։
Միլիտաոն խփեց իր առաջին գոլը «Ռեալ Մադրիդի» կազմում՝ տուգանայինից դուրս կատարած հարվածով։
Մբապեն 2025 թվականին բոլոր մրցաշարերում խփել է 37 գոլ՝ լավագույն արդյունքը Եվրոպայի թոփ 5 առաջնությունների ֆուտբոլիստների թվում։ Բացի այդ, ֆրանսիացին նաև առաջատար է տուգանայինից դուրս տարածքից խփած գոլերի թվով (6) այդ ժամանակահատվածում։