Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» հարձակողական կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
Ինչպես հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 17-ամյա ֆուտբոլիստը իսպանական ակումբի հետ վեց տարվա պայմանագիր է ստորագրել։ Տրանսֆերի գումարը կկազմի շուրջ 45 մլն եվրո, իսկ վճարումները կիրականացվեն փուլային եղանակով։
«Ռիվեր Փլեյթը» նախատեսում է համոզել Մաստանտուոնոյին մնալ թիմում մինչև Աշխարհի ակումբային առաջնության ավարտը, որից հետո միայն տեղափոխվել «Ռեալ»։
Տրանսֆերի պաշտոնական հաստատումը սպասվում է հաջորդ շաբաթ։
Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթի» կազմում անցկացրել է 61 հանդիպում՝ խփելով 10 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։
Fanat, Realmadrid.am