Հոդվածներ

Դավիդ Ալաբան մերժել է «Ռեալի» առաջարկը
28.07.2025
534 0

Մադրիդի «Ռեալը» թիմի 33–ամյա պաշտպան Դավիդ Ալաբային առաջարկել է խզել պայմանագիրը՝ վճարելով մինչև պայմանագրի ավարտը նախատեսվող աշխատավարձը, հաղորդում է AS–ը։

Ավստրիացի ֆուտբոլիստը հրաժարվել է այդ առաջարկից, քանի որ ցանկանում է վաստակել այդ գումարը։ Ալաբան թիմի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է՝ տարեկան 22․5 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Ալաբան «Ռեալում» հանդես է գալիս 2021 թվականից և անցկացրած 116 խաղում դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։


Ամենակարդացված