Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Տիբո Կուրտուան խոստովանել է, որ կցանկանար մասնակցել ավտոմրցարշավների իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո։
«Երբ դադարեմ ֆուտբոլ խաղալ, GT3 մրցարշավին մասնակցելն իմ երազանքի իրականացումը կլինի։ Եթե դա տեղի ունենա, կցանկանայի նստել այնպիսի մեքենայի ղեկին, որտեղ նորմալ կտեղավորվեմ։ Ես չեմ տեղավորվում Ֆորմուլա-1-ի մեքենայի մեջ։ Իմ գլուխը դուրս է մնում սրահից, այնպես որ դա այնքան էլ անվտանգ չէր լինի», — Տիբո Կուրտուայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ Կուրտուան հրավիրված էր Բելգիայի Գրան-Պրիին, որտեղ նա ազդանշան էր տվել շախմատային դրոշով սփրինտ մրցարշավի ավարտին։ Բացի այդ, նա պարգևներ էր հանձնել մրցավազքի եռյակում տեղ գտած մրցարշավորդներին։
Fanat, Realmadrid.am