Կիլիան Մբապեն առաջիկա մրցաշրջանում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։
«Արքայական» ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ 10 համարի մարզաշապիկը, որը Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո ազատ էր մնացել, այսուհետ կրելու է ֆրանսիացին։
«Սերուցքայինները» նաև սկսել են Կիլիանի՝ նոր խաղահամարով մարզաշապիկների վաճառքը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մբապեն կրում էր 9 համարի մարզաշապիկը։
Los Merengues, Realmadrid.am