Դորտմունդի «Բորուսիան» առաջարկ է արել Մադրիդի «Ռեալին»՝ կենտրոնական պաշտպան Դիեգո Ագուադոյի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ «մեղուներն» իսպանացի ֆուտբոլիստի համար «Արքայական ակումբին» պատրաստ են վճարել 6 միլիոն եվրո ։ Նշվում է, որ «Ռեալը» ցանկանում է Ագուադոյին վերցնել Աշխարհի ակումբային առաջնությանը և մտադիր է նրա ապագան քննարկել միայն մրցաշարի ավարտից հետո։
Ընթացիկ մրցաշրջանում Ագուադոն մասնակցել է 13 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ գրանցելով մեկ գոլ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 1 միլիոն եվրո։
Fanat, Realmadrid.am