• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի լեգենդներ» - «Բորուսիայի լեգենդներ». կազմեր, ուղիղ հեռարձակում

Հոդվածներ

«Ռեալի լեգենդներ» - «Բորուսիայի լեգենդներ». կազմեր, ուղիղ հեռարձակում
07.06.2025
313 0

«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը պատրաստվում է ընդունելու  Corazón Classic Match 2025 հանդիպումը, որտեղ կմրցեն Մադրիդի «Ռեալի» ու Դորտմունդի «Բորուսիայի» լեգենդները: 

Հանդիպմանը կմասնակցեն հետևյալ ֆուտբոլիստները.

«Ռեալ Մադրիդի» լեգենդներ.

Կասիլյաս, Բույո, Կոնտրերաս, Միչել Սալգադո, Ռոբերտո Կառլոս, Պեպե, Վարան, Միլա, Ռաուլ, Բուտրագենյո, Բապտիստա, Կրոս, Կոնգո, Ալֆոնսո, Ամավիսկա, Իվան Կամպո, Մարսելո, Ռաուլ Բրավո, Ֆերնանդո Սանս, Գրաներո։

«Բորուսիա Դորտմունդի» լեգենդներ.

Վայդենֆելեր, Բենդեր դա Սիլվա, Զիդան, Պետրիչ, Ռիդլե, Դեդե, Հայնրիխ, Բարիոս, Գրոսկրոյց, Ռամոս, Կիրխ, Ամորոսո, Լայտներ, Օվոմոյելա, Սոկրատիս, Կաստրո, Տոպրակ, Դուրմ։

Այս տարվա խաղի հասույթը կտրամադրվի «Ռեալ Մադրիդի» հիմնադրամի աշխատանքային փորձառության ծրագրին, որը նախատեսված է ռիսկի ենթարկված կամ սոցիալապես խոցելի երիտասարդների համար (16 տարեկանից սկսած)՝ նպաստելով նրանց մասնագիտական պատրաստվածությանը և կյանքի կազմակերպմանը խնամքի համակարգից դուրս գալուց հետո։ Միջոցները կուղղվեն նաև հիմնադրամի սոցիալական սպորտային նախագծերին։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին:

Խաղը կցուցադրվի Մադրիդի «Ռեալի» յութուբյան պաշտոնական ալիքով:

Fanat, Realmadrid.am