Հոդվածներ

Հայտնի է՝ երբ Կուրտուան կհեռանա «Ռեալից»
14.10.2025
377 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մտադիր չէ երկարացնել գործող պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է El Nacional-ը։

Բելգիացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականը։ Աղբյուրի տեղեկություններով՝ դրա ավարտից հետո Կուրտուան կարող է կամ ավարտել իր պրոֆեսիոնալ կարիերան, կամ էլ ստորագրել իր վերջին խոշոր պայմանագիրը՝ ամենայն հավանականությամբ, Սաուդյան Արաբիայի որևէ ակումբի հետ։ Քննարկվում է նաև «Գենկ» վերադառնալու տարբերակը , որտեղ նա սկսել է իր ֆուտբոլային ուղին։

Նշվում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Կուրտուայի հեռանալուց հետո դարպասապահի հիմնական թեկնածու է համարում ուկրաինացի Անդրեյ Լունինին, սակայն դրա համար Լունինը պետք է շարունակի մնալ պահեստային մինչև բելգիացու պայմանագրի ավարտը, և դեռ հայտնի չէ՝ արդյոք նա բավական համբերություն կունենա սպասելու իր հնարավորությանը։

Մադրիդյան ակումբի համար այլընտրանքային տարբերակ է համարվում «Բրայթոնի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենը։ Ակումբի սկաուտական բաժինն արդեն ուշադիր հետևում է նիդերլանդցի դարպասապահի խաղին։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Լունինը դեռևս չի հայտնվել «Ռեալի» մեկնարկային կազմում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված