Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է պատասխանատվության ենթարկվել իր ծննդյան տոնի կազմակերպման պատճառով, գրում է O Globo-ն։
Բրազիլացու դեմ դատական հայց է ներկայացվել՝ կապված հարձակվողի 25-ամյակի առթիվ կազմակերպված աղմկոտ երեկույթի հետ, որը տեղի է ունեցել ֆուտբոլիստի առանձնատանը Ռիո դե Ժանեյրոյում և շարունակվել է հուլիսի 19-ից մինչև 21-ը։
Հաղորդվում է, որ երեկույթին մասնակցել է մոտ 500 մարդ։ Ըստ բողոքի, միջոցառումները՝ ներառյալ ռեպ-համերգը, հրավառությունները և ժամանցային ատրակցիոնները խախտել են ամբողջ թաղամասի անդորրը և խանգարել հարևաններին։
Ըստ բրազիլական օրենսդրության՝ «այլ անձանց աշխատանքի կամ հանգստի խախտումը» համարվում է իրավախախտում և կարող է պատժվել 15 օրից մինչև 3 ամիս ազատազրկմամբ կամ տուգանքով։
Վինիսիուսի գործով նախնական դատական նիստը նշանակված է նոյեմբերի 6-ին։
Fanat, Realmadrid.am
Հայերեն