• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» դիտարկում է նոր ձախ պաշտպան ձեռք բերելու հնարավորությունները

Հոդվածներ

«Ռեալը» դիտարկում է նոր ձախ պաշտպան ձեռք բերելու հնարավորությունները
30.04.2025
1183 0

«Ռեալը» դիտարկում է նոր ձախ պաշտպան ձեռք բերելու հնարավորությունները։ 

Երեկ պարզ դարձավ, որ Ֆերլան Մենդին ազդրի ուղիղ մկանի վնասվածք է ստացել։ Ֆրանսիացին փոխարինվեց «Բարսելոնայի» դեմ խաղի 11-րդ րոպեին։ Նա բաց կթողնի մոտ 2.5 ամիս և չի մասնակցի Աշխարհի ակումբային առաջնությանը։

The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանայի տեղեկություններով, «Արքայական» ակումբը ուսումնասիրում է տրանսֆերային շուկան, որպեսզի ուժեղացնի ձախ պաշտպանի դիրքը։

Թեկնածուների թվում են Միլոշ Կերկեզը («Բորնմութ»), Ալվարո Կարերասը («Բենֆիկա»),  և Միգել Գուտիերեսը («Ժիրոնա»)։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված