Հոդվածներ

Ռոդրիգոն «Արսենալի» տրանսֆերային գլխավոր նպատակն է
07.06.2025
262 0

«Արսենալը» վինգերի դիրքում ցանկանում է իր կազմում տեսնել Ռոդրիգոյին և նրան դարձրել է իր տրանսֆերային գլխավոր նպատակը։ 

Անգլիական ակումբում կարծում են, որ 24-ամյա ֆուտբոլիստը հենց այն մեկն է, ով իրենց անհրաժեշտ է տիտղոսներ նվաճելու համար։ 

«Արսենալի» մի քանի ֆուտբոլիստներ ու ներկայացուցիչներ արդեն զրուցել են բրազիլացու հետ լոնդոնյան կյանքի ու թիմի մասին։ 

Relevo-ի փոխանցմամբ, անգլիական ակումբը պատրաստ է լուրջ առաջարկ կատարել Ռոդրիգոյի համար, եթե վերջինս հասանելի լինի տրանսֆերային շուկայում։ 

Ֆուտբոլիստը հանդիպում կունենա «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ, որպեսզի քննարկի իր ապագայի հարցը։ Նշվում է, որ նա ցանկանում է հանդես գալ հարձակման ձախ եզրում, քանի որ հենց այնտեղ է նա ամենից լավ իրեն զգում և կարող է գործի դնել իր ողջ պոտենցիալը։  

«Ռեալը» չի ցանկանում բաց թողնել Ռոդրիգոյին, եթե անձամբ ֆուտբոլիստը այդ մասին չխնդրի։ «Արսենալն» էլ իր հերթին պատրաստ է պայքարի մեջ մտնել յուրաքանչյուր ակումբի հետ Ռոդրիգոյի տրանսֆերի հարցում։ 

Los Merengues, Realmadrid.am