Կիլիան Մբապեն պատրաստ է մասնակցել «Ռեալի» առաջիկա խաղին «Խետաֆեի» դեմ, հայտնում են Մարիո Կորտեգան և The Athletic-ը։
Մադրիդի «Ռեալը» տրամադրված է դրական և սպասում է, որ Դանի Կարվախալը և Տրենտը պատրաստ կլինեն առաջիկա «Էլ կլասիկոյին»։
Սպասվում է, որ Դին Հաուսենը կբաց թողնի հանդիպումը «Խետաֆեի» դեմ։ Մարզչական շտաբը կփորձի նրան պատրաստել «Յուվենտուսի» դեմ խաղին և հույս ունի, որ նա նույնպես կկարողանա մասնակցել «Էլ կլասիկոյին»։
Բացառվում է, որ Ֆրանկո Մաստանտուոնոն լուրջ վնասվածք ունենա։ Նրա առողջական վիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հայտնի կլինի շաբաթվա սկզբին։
Fanat, Realmadrid.am