Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում ստացած վնասվածքի պատճառով թիմի հետ մարզումներին կսկսի մասնակցել ավելի ուշ, հաղորդում է Mundo Deportivo–ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը մարզումներին կվերադառնա մյուս ֆուտբոլիստներից մեկ օր ավելի ուշ՝ հոկտեմբերի 16–ին։
Չնայած այս հանգամանքին, Մբապեն, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել «Խետաֆեի» դեմ խաղին, որը կկայանա հոկտեմբերի 19–ին։
Հայերեն