Հոդվածներ

«Ռեալում» որոշել են առայժմ չկենտրոնանալ Մբապեի տրանսֆերի վրա
19.09.2021
902 0

El Chiringuito-ի փոխանցմամբ, «Ռեալի» ֆուտբոլիստները և թիմի անձնակազմը համաձայնել է թիմի շրջանակներում չքննարկել Մբապեի հնարավոր տրանսֆերը։

«Սերուցքայինները» ցանկանում են կենտրոնանալ ընթացիկ մրցաշրջանի վրա։ Մբապեի տրանսֆերի վերաբերյալ խոսակցությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ թիմի վրա։ 

«Ռեալում» լիահույս են, որ գալիք ամռանը Մբապեն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Մադրիդ։ Նշվում է, որ «Սերուցքայինները» մտադիր են արդեն հունվարին պայմանագիր առաջարկել ֆրանսիացուն:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված