• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» կարող է 20 միլիոն եվրո վճարել պաշտպանին՝ պայմանագիր կնքելու համար

Հոդվածներ

«Ռեալը» կարող է 20 միլիոն եվրո վճարել պաշտպանին՝ պայմանագիր կնքելու համար
16.10.2025
820 0

«Ռեալը» կարող է Դայո Ուպամեկանոյին վճարել 20 միլիոն եվրո՝ պայմանագիր ստորագրելու համար։

2026 թվականի ամռանը պաշտպանն ավարտելու է իր պայմանագիրը «Բավարիայի» հետ։ Ֆրանսիացին պահանջում է 20 միլիոն եվրո նոր պայմանագիր ստորագրելու համար, հայտնում է Bayern&Germany-ն՝ հղում անելով Bild-ի լրագրողներ Կրիստիան Ֆալկին և Տոբի Ալտշեֆլին։

Մյունխենյան ակումբը պատրաստ չէ այդքան գումար վճարել 26-ամյա ֆուտբոլիստին, սակայն նման գումար առաջարկելու պատրաստ են այլ ակումբներ, որոնց թվում է նաև «Ռեալը»։

«Բավարիան», դեռևս պահպանելով զգուշավորություն, ցանկանում է երկարացնել Ուպամեկանոյի պայմանագիրը, սակայն ստիպված կլինի որոշում կայացնել Դայոյի ֆինանսական պահանջների վերաբերյալ։

Fanat, Realmadrid.am