«Ռեալի» բասկետբոլային թիմի 28-րդ լիգայի չեմպիոնությունից անցել է 25 տարի։ 2000թ․ հունիսի 5-ին Սերխիո Սկարոլոյի գլխավորած թիմը հռչակվեց Իսպանիայի չեմպիոն՝ եզրափակչի հինգերորդ և վճռորոշ խաղում 82-73 հաշվով հաղթելով «Բարսելոնային»՝ Պալաու Բլաուգրանայում։
Չնայած արտագնա խաղի բարդությանը՝ թիմը գերազանց ելույթ ունեցավ․ Սքոթը վաստակեց 27 միավոր, Ալբերտո Անգուլոն՝ 19 միավոր, Լուսիոն՝ 12։ Նրանք անհաղթահարելի էին մրցակցի համար։
Փլեյ-օֆֆում թիմը նախ հաղթել էր «Գրան Կանարիային» (քառորդ եզրափակիչ), ապա մադրիդյան դերբիում՝ «Էստուդիանտեսին» (կիսաեզրափակիչ)։ «Բարսելոնայի» դեմ եզրափակիչի MVP էր ճանաչվել Ալբերտո Անգուլոն։
Կանոնավոր առաջնությունում «Ռեալը» զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ գրանցելով 23 հաղթանակ և 11 պարտություն։