• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը», «Բարսան» և «Չելսին» բանակցություններ են վարում Կունդեի հետ

Հոդվածներ

«Ռեալը», «Բարսան» և «Չելսին» բանակցություններ են վարում Կունդեի հետ
27.02.2022
2100 0

Ժյուլ Կունդեն շատ մեծ հավանականությամբ ամռանը կհեռանա «Սևիլիայից»։ 

Sky Sport Deutschland-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստի գործակալի հետ բանակցություններ են վարում «Ռեալը», «Բարսելոնան» և «Չելսին»։  Բոլոր այս ակումբները շանսեր ունեն ֆուտբոլիստի տրանսֆերը իրականացնելու համար։ 

Ֆրանսիացու հնարավոր տեղափոխությունը «Բավարիա» քիչ հավանական է։ 

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «Սևիլիայի» կազմում մասնակցել է 30 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված