Հոդվածներ

Զիդանի «սպիտակ ոսկին»
24.04.2021
2233 0

«Ռեալի» հիմնական կազմի մի շարք կիսապաշտպանների շարքից դուրս մնալը հանգեցրեց «Կաստիլյայի» կիսապաշտպան Անտոնիո Բլանկոյի ծառայություններից օգտվելուն։ Եվ «Կադիսի» դեմ մրցավեճում ֆուտբոլիստի ցուցաբերած խաղամակարդակը Զիդանին համոզեց, որ կարելի է նրա վրա հույս դնել։

Նման բարդ իրավիճակում, երբ թիմի ֆուտբոլիստները հաճախակի վնասվածքներ են ստանում, Բլանկոն իսկական բացահայտում է։ 20-ամյա ֆուտբոլիստը ցուցադրեց իր պոտենցիալը, ինչը կարող է մեծ ազդեցություն ունենալ նրա ապագայի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս հեշտ չէ տրանսֆերային շուկայում ձեռքբերումներ կատարելը։

Զիդանը հաճելիորեն զարմացած է մնացել «Կադիսի» դեմ խաղում Բլանկոյի ելույթից ու դա ապացուցվեց նաև նրան «Բետիսի» դեմ սպասվող մրցավեճի հայտացուցակում ընդգրկելով։ Չնայած նրան, որ Անտոնիոն շատ կարևոր է «Կաստիլյայի» համար, Զիդանը անհրաժեշտության դեպքում ֆուտբոլիստի ծառայությանը կդիմի նաև այս մրցաշրջանի որոշիչ ելույթներում։


Ամենակարդացված