Հոդվածներ

«Ոսկե խաղակոշիկի» հաղթողները վերջին 20 տարում (լուսանկար)
31.05.2025
1170 0

Կիլիան Մբապեն սահմանեց նոր ռեկորդ «Ռեալի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում՝ դառնալով թիմի պատմության մեջ ամենաարդյունավետ նորեկը։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրած 55 խաղում խփել է 42 գոլ, որոնցից 31-ը՝ Լա Լիգայում։

Ֆրանսիացի հարձակվողը նվաճեց 2024/25 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկը»` առաջ անցնելով Վիկտոր Դյոկերեշից, Մոհամեդ Սալահից, Ռոբերտ Լևանդովսկիից և Հարրի Քեյնից։


Transfermarkt պորտալը հիշեցրել է վերջին 20 տարվա «Ոսկե խաղակոշիկի»  բոլոր դափնեկիրներին, և Մբապեն այս ցուցակում հայտնվել է առաջին անգամ։ Լավագույն արդյունքը շարունակում է պատկանել Լեո Մեսսիին, որը 2011/12 մրցաշրջանում խփել էր 50 գոլ։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված