Հոդվածներ

«Ռեալի» տրանսֆերային նպատակով ևս 3 ակումբ է հետաքրքրված
24.10.2025
296 0

Լոնդոնի «Չելսին» միացել է Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյի համար պայքարին։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Ինտերը» և Մադրիդի «Ռեալը»։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Աղբյուրի տվյալներով՝ «Բավարիան» 26-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը գնահատում է 60 միլիոն եվրո։ Սակայն գոյություն ունի ռիսկ, որ Ուպամեկանոն կարող է լքել ակումբը անվճար 2026 թվականի ամռանը, երբ կավարտվի նրա պայմանագիրը։

Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» պաշտպանն անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնց ընթացքում կատարել է մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը է 60 միլիոն եվրո է։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված