Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ առաջնության մեկնարկը չի հետաձգվի «Ռեալի» և «Ատլետիկոյի» համար։
«Առաջին տուրում մադրիդյան դերբի անցկացնելու տարբերակը չի դիտարկվում և առյժմ նաև չի նախատեսվում հետաձգել առաջնության մեկնարկը «Ռեալի» և «Ատլետիկոյի» համար։
Տեսնենք, թե ինչ որոշում կկայացնեն կոմպետենտ մարմինները։ Մենք կհետևենք ընդհանուր համաձայնություններին՝ երեք շաբաթ արձակուրդ և ոչ ավելին։ Մենք չենք հարմարեցնի մեր մրցաշարը ԱԱԱ-ի հետ, քանի որ դա մրցաշար է, որին չեն օժանդակում ո՛չ եվրոպական լիգաները, և ո՛չ ակումբները։
Այն, որ մեր օրացույցը ձգում են, վնասում է առաջնությանը». նշել է Տեբասը։
Los Merengues, Realmadrid.am