Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն նոր ռեկորդ է սահմանել՝ «սերուցքայինների» կազմում նորամուտի մրցաշրջանում խփած գոլերի քանակով։
Լա Լիգայի 37-րդ տուրում կայացած «Սևիլիայի» հետ խաղում (2:0) ֆրանսիացի հարձակվողի բացեց հաշիվը և դա 41-րդն էր այս մրցաշրջանում։
Այսպիսով, 26-ամյա հարձակվողը բարելավեց իր իսկ նախորդ ռեկորդը՝ նորամուտի մրցաշրջանում խփած 40 գոլ։ Մինչ այս «Ռեալի» ռեկորդը պատկանում էր չիլացի Իվան Սամորանոյին, որը 1992/1993 մրցաշրջանում խփել էր 37 գոլ։
Բացի այդ, Մբապեն Լա լիգայում 29 գոլ է խփել, որը ևս նոր ռեկորդ է «Ռեալի» նորեկների շրջանում՝ մինչ այս ռեկորդը կազմում էր 28 գոլ։ Նախկինում այս ցուցանիշով առաջատարը եղել է լեգենդար հարձակվող Ալֆրեդո դի Ստեֆանոն, որը 1953/1954 մրցաշրջանում աչքի էր ընկել 27 գոլով։
Հիշեցնենք, որ Մբապեն «Արքայական ակումբին» միացել է 2024 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառ։