Կիլիան Մբապեն Լա Լիգայում իր նորամուտի մրցաշրջանում դարձավ լավագույն ռմբարկու։
26-ամյա հարձակվողն անցկացրած 34 խաղերում դարձավ 31 գոլի հեղինակ։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով մրցաշրջանի ընթացքում հասցրեց խփել 27 գոլ։ Եռյակը 21 գոլով եզրափակեց «Օսասունայի» հարձակվող Անտե Բուդիմիրը։
Հիշեցնենք, որ մինչ այդ Կիլիանը 6 անգամ դարձել է Լիգա 1-ի լավագույն ռմբարկու։
Los Merengues, Realmadrid.am