Հոդվածներ

Կուրտուա. «Միշտ հիացել է Ռամոսով, բացի մեկ դեպքից»
15.10.2020
2580 0

Cadena Ser-ի հետ զրույցում Տիբո Կուրտուան խոսել է Սերխիո Ռամոսի մասին, և հիշել իսպանացու մասնակցությամբ մի դրվագ, որը իրեն դուր չի եկել։ 

«Ռամոսը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար։ Նա դա ցույց է տալիս իր պաշտպանությամբ և գոլերով։ Բոլոր մադրիդիստներն են ցանկանում, որ նա երկարաձգի պայմանագիրը։ 

Ես միշտ նրան ասում եմ, որ ցանկանում են իր հետ նվաճել ՉԼ-ն։ Միշտ հիացել եմ Ռամոսով, բացի մեկ դեպքից։ Դա Լիսաբոնի եզրափակչում նրա խփած գոլի դրվագն էր։ 

Շատ եմ հարգում նրան, և ինձ համար մեծ պատիվ է խաղալ Ռամոսի, Վարանի, Կազեմիրոյի և թիմի այլ հիանալի պաշտպանների կողքին». ասել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am




Ամենակարդացված