Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է «Արքայական ակումբի» առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է Լա Լիգայի դեբյուտային մրցաշրջանում խփել 30+ գոլ, հայտնում է Squawka-ն։
«Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում (2:0), որտեղ Մբապեն դուբլ գրանցեց, նրա գոլերի թիվը Լա Լիգայում հասավ 31-ի։
Մբապեն նաև Լա Լիգայի պատմության մեջ երրորդն է առաջին մրցաշրջանում խփած գոլերի թվով՝
34․ Ռոնալդո (1996/1997, «Բարսելոնա»)
33․ Պրուդեն (1940/1941, «Ատլետիկո Ավիասյոն»)
31․ Կիլիան Մբապե (2024/2025, «Ռեալ Մադրիդ»)
30․ Ռոմարիո (1993/1994, «Բարսելոնա»)
Ֆրանսիացին այս մրցաշրջանում մասնակցել է 54 խաղի, խփել է 42 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։