• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լա լիգան ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի «էլ Կլասիկոների» ժամանակացույցը

Հոդվածներ

Լա լիգան ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի «էլ Կլասիկոների» ժամանակացույցը
24.09.2021
2957 0

Լա լիգան հայտնել է, որ տարվա առաջին «էլ Կլասիկոն» կայանալու է հոկտեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում:

Հատկանշական է, որ «Բարսելոնան» մեկ օր ավելի քիչ կհանգստանա, քանի որ հոկտեմբերի 20-ին ՉԼ-ի շրջանակում հանդիպելու է Կիևի «Դինամոյին». «Ռեալը» «Շախտյորի» հետ մրցելու է հոկտեմբերի 19-ին: 

Պատասխան «Էլ Կլասիկոն» կայանալու է մարտի 19-ին կամ 20-ին: Մինչ այդ «սերուցքայիններն» ու «կապտանռնագույնները» կհանդիպեն Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակում հունվարի 12-ին կամ 13-ին: Սուպերգավաթի եզրափակիչը անցկացվելու է  Սաուդյան Արաբիայում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված