Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը ստացել է աջ ոտքի ծնկաջլի վնասվածք։ Այս մասին հաղորդում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը։
Բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է իսպանական Պրիմերայի 37-րդ տուրում կայացած «Սևիլիայի» դեմ խաղում (2:0)։ Այս վնասվածքի պատճառով Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը։
Հիշեցնենք, որ Էնդրիկը «սերուցքայինների» կազմում հանդես է գալիս 2024 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 37 հանդիպման, խփել 7 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 13-ը՝ ԱՄՆ-ում։ Մադրիդի «Ռեալը» հանդես կգա H խմբում՝ մրցելով «Ալ-Հիլալի», «Պաչուկայի» և «Զալցբուրգի» դեմ։