Հոդվածներ

«Ռեալը» պատրաստվում է «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղին (ֆոտոշարք)
22.05.2025
258 0

«Ռեալը» շաբաթվա առաջին մարզումն անցկացրեց «Ռեալ Մադրիդ Սիթիում»։ Անչելոտիի ֆուտբոլիստները պատրաստվում են Լա Լիգայի վերջին տուրի հանդիպմանը, որի շրջանակներում նրանք տանը կընդունեն «Ռեալ Սոսիեդադին» (24.05.2025, 18:15)։

Թիմը մարզումը սկսել է հոդային տաքացմամբ։ Դրանից հետո ֆուտբոլիստներն իրականացրել են գնդակի պահպանման և պրեսինգի վարժություններ։ Մարզումը եզրափակվել է փոքր չափսերի դաշտում կայացած խաղով։

Ռոդրիգոն և Բելինգեմը մարզվել են համալիրի ներսում։ Ալաբան, Ռյուդիգերը, Մենդին, Միլիտաոն, Կարվախալը, Վինի Ժունիորը և Կամավինգան շարունակում են վերականգնողականն գործընթացը։







Ամենակարդացված