• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. «Ռեալի» տրանսֆերային ցուցակում Բունդեսլիգան ներկայացնող ևս մեկ ֆուտբոլիստ է հայտնվել

Հոդվածներ

Marca. «Ռեալի» տրանսֆերային ցուցակում Բունդեսլիգան ներկայացնող ևս մեկ ֆուտբոլիստ է հայտնվել
20.05.2025
388 0

«Ռեալը» հետաքրքրված է «Այնտրախտի» ֆուտբոլիստ Հյուգո Լարսոնի ծառայություններով։ 

Խաբի Ալոնսոն անձամբ է ցանկանում, որ ակումբը իրականացնի կիսապաշտպանի տրանսֆերը։ 

Marca-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբի ներկայացուցիչները ներկա են գտնվել «Այնտրախտի» մի քանի հանդիպումների և հետևել 20-ամյա ֆուտբոլիստի խաղին։

Նշվում է, որ «Ռեալը» մեծ ուշադրություն է դարձնում Բունդեսլիգային։ Փորձը ցույց է տալիս, որ Բունդեսլիգայից «Ռեալ» տեղափոխված ֆուտբոլիստները սովորաբար լավ են հանդես գալիս։ Բացառություն կարելի է համարել Լուկա Յովիչին։ Ալոնսոյի տեղափոխության պարագայում այդ ուշադրությունը էլ ավելի է մեծացել։

Ընթացիկ մրցաշրջանում շվեդ կիսապաշտպանը իր ակումբի կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված