Հոդվածներ

«Ռեալի» կիսապաշտպանի ապագայի հարցով որոշում է կայացվել
20.05.2025
589 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը շուտով կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին գրում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Ներկայումս խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ գործում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Կողմերը մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը, որը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի ամառը։ «Սերուցքայինները» Մոդրիչին շարունակում են դիտարկել որպես կարևոր խաղացող թիմի համար, իսկ Լուկան ձգտում է մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

Մոդրիչը «Ռեալ Մադրիդում» է հանդես գալիս 2012 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 54 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

2024/2025 մրցաշրջանում «Ռեալը» երաշխավորել է երկրորդ տեղը Իսպանիայի առաջնությունում հասել է երկրի գավաթի և սուպերգավաթի եզրափակիչ, իսկ Չեմպիոնների լիգայում դուրս է եկել քառորդ եզրափակիչ։


Ամենակարդացված