Հոդվածներ

«Ռեալի» աստղը կարող է կարիերան շարունակել Անգլիայում
20.05.2025
598 0

«Չելսին» հետևում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի շուրջ ստեղծված իրավիճակին։

Անգլիական ակումբը դիտարկում է նրան ձեռք բերելու հնարավորությունը՝ ամառային տրանսֆերային պատուհանը բացվելուն պես (Իսպանիայում՝ հուլիսի 1-ից, Անգլիայում՝ հունիսի 12-ից․ Realmadrid.am–ի հիշեցում): Այս մասին հաղորդում է Goal-ը։

Աղբյուրի տվյալներով լոնդոնցիները դեռ պաշտոնական բանակցություններ չեն սկսել «սերուցքայինների» հետ, սակայն կապ են հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ Ռոդրիգոն դժգոհ է «Ռեալում» իր դերից և մտածում է հեռանալու մասին։

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 50 խաղի, դարձել է 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30–ը։ Transfermarkt–ը 100 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։


Ամենակարդացված