Հոդվածներ

«Ռիվեր Փլեյթի» տաղանդը սպասում է «Ռեալին»
30.04.2025
311 0

Ֆրանկո Մաստանտուոնոն ցանկանում է տեղափոխվել «Ռեալը» և կսպասի մադրիդյան ակումբի առաջարկին։ 

Երկար ժամանակ նշվում էր, որ «Սերուցքայինները» պատրաստ են 45 մլն եվրո վճարել 17-ամյա կիսապաշտպանի համար, սակայն այժմ նշվում է, որ նրանք կորցրել են հետաքրքրվածությունը։ Վերջին ամիսներին արգենտինացու անվան հետ էին կապում նաև «Բարսելոնային», «Մանչեսթեր Յունայթեդին», «ՊՍԺ»-ին, «Չելսիին» և «Ատլետիկոյին»։

TyC Sports-ի լրագրող Գերման Գարսիայի տեղեկացմամբ, ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ «Ռեալում» և կսպասի առաջարկի։ Նրա գործակալը այս ամենը հայտնել է բոլոր հետաքրքրված ակումբների ներկայացուցիչներին։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆրանկոն «Ռիվերի» կազմում մասնակցել է 55 հանդիպման՝ դառնալով 7 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված